Տպել
10.05.2013
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ
1 / 3

Մայիսի 10-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: