Տպել
25.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 25-ին մասնակցեց Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած՝ «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քաղաքական եւ մշակույթի գործիչներ։

Ցուցացահանդեսում ներկայացվել է ԱՄՆ-ում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի հայոց պատմությանը վերաբերող՝ 1915թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի լուսանկարների հավաքածուն։

 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում կարեւորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը, նշեց, որ չդապապարտելով Հայոց ցեղասպանությունը՝ վտանգ է առաջանում նոր ցեղասպանությունների։

 ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում իր տպավորությունները կիսելով՝ հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգներն ի վերջո կճանաչի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը։
 


25.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Յուրի Սուվարյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Սուվարյան,  ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ձեզ ճանաչում են որպես պրոֆեսիոնալի ու գիտնականի, ով ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի տնտեսագիտական մտքի  ու կրթական համակարգի զարգացման գործում եւ այսօր էլ շարունակում է նույն եռանդով մասնակցել մասնագետների նո...