Տպել
17.06.2013
Երիտասարդական խորհրդարանի անդամները այցելեցին ԼՂՀ
1 / 2

Հունիսի 14 եւ 15-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Հովիկ Եվրեյանը, Տիգրան Խաչիկյանը, Կարեն Ամիրյանը, Հովհաննես Թորոսյանը, Ավետիք Հարությունյանը այցելեցին ԼՂՀ:

Հունիսի 14-ին նրանց ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման արդյունքում Արցախի խորհրդարանում Երիտասարդական խորհրդարանի ստեղծման գործընթացը դրվեց գործնական հիմքերի վրա եւ որոշվեց Արցախում ԵԽ ստեղծման գաղափարն իրագործել մինչեւ այս տարվա սեպտեմբեր: Քննարկվեցին նաեւ ԼՂՀ-ում Երիտասարդական խորհրդարանի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, որոնց կապակցությամբ պետաիրավական հանձնաժողովի անդամները ներկայացրեցին իրենց նկատառումներն ու վերապահումները: Միաժամանակ քննարկվեց նաեւ երիտասարդական երկու խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ համատեղ երիտասարդական գիտաժողով կազմակերպելու գաղափարը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական ուղիներին եւ առկա խնդիրներին:

Հունիսի 15-ին ԵԽ պետաիրավական հանձնաժողովի անդամներին ընդունեց ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Քննարկվեցին ԼՂՀ-ում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, պետական մարմինների ֆինանսական գործունեության նկատմամբ ԼՂՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության իրավական հիմքերին եւ ոլորտի օրենսդրական կարգավորման հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հացեր: