Տպել
17.06.2013
ԱԺ նախագահը շնորհավորեց վետերանին
1 / 2

Մայիսի 9-ին՝  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը,  «Հաղթանակ»  զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ տեղեկացել էր, որ հունիսի 17-ին  լրանում է նրանցից  մեկի՝  Ռոզալիա Աբգարյանի ծննդյան 90 ամյակը: Խորհրդարանի ղեկավարը  լեգենդար վետերանին խոստացել էր   ներկա գտնվել տարեդարձին ու  անձամբ  շնորհավորել  իրեն:   Խոստմանը հավատարիմ Հովիկ Աբրահամյանը  մասնակցեց հոբելյանական   միջոցառմանն  ու   շնորհավորեց Ռոզա Աբգարյանին: Իսկ 90-ամյակի առթիվ, օրենսդրի ղեկավարը,   նրան    նվիրեց  ԱԺ  նախագահի անվանական ժամացույց    եւ   ծաղեփունջ: