Տպել
30.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ

Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ:

Պետական գործչի Ձեր կամային բարձր հատկանիշների, շրջահայացության, ներքին եւ արտաքին ոլորտներում  Ձեր կողմից իրականացվող հավասարակշռված  եւ հետեւողական քաղաքականության  շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կայուն զարգանում է  եւ  դարձել է տարածաշրջանային կարեւոր գործոն:  Մեր ժողովուրդը բարձր  է գնահատում  Հանրապետության զարգացմանն ու ապահովությանն ուղղված Ձեր  ջանքերը: Ձեր փորձն ու ունակությունները  մեր երկրի քաղաքացիներին վստահություն են ներշնչում ու ամրապնդում նրանց հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Մեծարգո Սերժ Ազատի, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, մաղթում  առողջություն ու երջանկություն,  աշխատանքային անսպառ եռանդ` իրականություն դարձնելու   մեր ժողովրդի ապահովության ու բարեկեցության, երկրի զարգացման ու հզորացման Ձեր հայրենանվեր գաղափարները: