Տպել
03.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Յակուտիայում ուղղաթիռի կործանման կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից ցավակցություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին ու խորհրդարանականներին  Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով  մարդկանց ողբերգական մահվան  կապակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրել է իր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել նաեւ զոհվածների հարազատներին եւ մտերիմներին :