Տպել
09.07.2013
Պարզաբանում

Բազմիցս է փաստվել, որ Առաջին լրատվականի մեջ մեկտեղվող 1in.am կայքն ու «Ժամանակ» օրաթերթը սուտ տեղեկություններ տարածելու գործում ետ չեն մնում միմյանցից, ընդ որում, ոչ միայն կեղծ տեղեկատվության հանդեպ ունեցած մոլուցքով, այլեւ պատվիրատուներին հաճոյանալու եւ ծառայելու հակումով, ընդ որում տերերին ու պատվիրատուներին շատ արագ կարող են փոխել:

Ահավասիկ, «Ստրասբուրգում Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են Գրիշա Վիրաբյանի մասին» հրապարակման մեջ Առաջին լրատվականը կրկին հավատարիմ է մնացել սուտ լուր տարածողի իր կոչմանը : Այս անգամ նա հանդես է եկել ստրասբուրգյան հավաստի աղբյուրի դիմակով եւ, դատելով մատուցած տեղեկատվությունից, գաղտնալսող սարքի տեսքով, եվրոպական պաշտոնյաներից թաքուն, ներկա եղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումներին , որպեսզի հերթական ապատեղեկատվությունը տարածի:

Ստիպված ենք հիասթափեցնել ե՛ւ Առաջին լրատվականին, ե՛ւ նրա պատվիրատուներին եւ տեղեկացնել, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգում քննարկել է հարցեր, որոնք որեւէ առնչություն չեն ունեցել Գրիշա Վիրաբյանին :Իսկ Առաջին լրատվականի տարածած հերթական սուտ լուրը նրա շարունակական հեքիաթասացության հետեւանք է եւ չի համապատասխանում իրականությանը:



09.07.2013
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի հուլիսի 9-ի համարում հրապարակված «Արբակը, Սարգիսն ու Նորիկը» լրատվության մեջ  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվանն առնչվող տեղեկատվությունը մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի նախագահը երբեւէ չի հանդիպել Սարգիս Ասատրյանի հետ եւ ո...

09.07.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 9-ին հանդիպեց Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ: Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերու...

09.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը
Հուլիսի 9-ին ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը  ներկա գտնվեց    «ՀՊՏՀ շրջանավարտ 2013»  միջոցառմանը:   Մինչ  տոնական մասին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը   ՀՊՏՀ ռեկտորի ուղեկցությամբ   շրջեց տարածքում,  ծանոթացավ կատարվ...