Հուլիսի 11-ին հայ-ռումինական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Սամվել Ֆարմանյանը, Արմեն Մխիթարյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպեցին Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուի հետ:
Հայ խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրեցին, որ տարբեր ոլորտներում հայ-ռումինական հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում, ինչի արտահայտությունն է նաեւ օրեր առաջ Երեւանում գումարված միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նրանք բարձր գնահատեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, կարեւորեցին երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի փոխայցերն ու համատեղ նիստերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Բարեկամության խմբի անդամները հավաստիացրին, որ Հայաստանը վճռական է տրամադրված եվրաինտեգրման ու Հայաստան-ԵՄ համագործակցության սերտացման հարցում, ինչը նոր որակ կհաղորդի եւ էլ ավելի կնպաստի ԵՄ անդամ Ռումինիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը:
Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուն բնականոն համարեց Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ակտիվությունը, քանզի, ըստ նրա, Հայաստանը իր մշակութային ժառանգությամբ ու արժեհամակարգով Եվրոպայի անբաժանելի մասն է: Նա բարձր գնահատեց նաեւ Ռումինիայի հայկական համայնքի դերը երկրի քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքում: Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի Ռումինիայում կազմակերպվելու է հայ մշակույթին նվիրված համաժողով, տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում ցուցադրվելու են արվեստի բազմաթիվ գործեր, որոնք կնպաստեն համատեղ մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը եւ էլ ավելի կմերձեցնեն երկու բարեկամ ժողովուրդներին: Նախարարը հայ պատգամավորներին հրավիրեց Ռումինիա՝ մասնակցելու այդ կարեւոր միջոցառումներին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի դեսպանին
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքս Պրունարիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` նշելով, որ նրա պաշտոնավարության տարիներին հայ-ռումինական հարաբերու...
Քննարկվեցին տեղական ինքնակառավարմանը վերաբերող առաջարկներ
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: Հանձնաժողովի անդամները մի շարք համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Էրիկաս Պետրիկասին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա գոհունակությամբ նշեց, որ երկու երկր...
Պարզաբանում
Իր «անաչառությամբ» աչքի ընկնող 1in.am լրատվական կայքի ղեկավարությունը ու նրա պատվիրատուները շարունակում են ամեն օր ապատեղեկատվություն տարածել: Դա ակնհայտ է հիշյալ կայքի ե՛ւ նախորդ նյութերում, ե՛ւ խնդրո առարկա՝ «Հովիկ Աբրահամյանը կմաքրի հետքերը» վերնագրով հրապարակման մեջ, երբ որոշակի թեմա թեժ պահելու...
Ստացվել է 1023 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2013 թ. 2-րդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 388 նա...