Տպել
17.07.2013
ՀՀ ԱԺ նախագահը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով  զոհվածների  հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի  Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում  դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: ԱԺ նախագահը հույս է հայտնում,որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու  համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ  կատարած անձանց՝  համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները:


13.09.2024
Երեւանում շարունակվում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Ա...

13.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ: ...