Հուլիսի 17-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Յուլյա Բլեզիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ նույն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գեւորգյանը:
Հանդիպման ընթացքում կարեւորվեց Հայաստանի խորհրդարանի դերակատարությունը արտաքին քաղաքականության հարցում, հատկապես եվրաինտեգրման ճանապարհին, Արեւելյան գործընկերության խնդիրներում եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ոլորտում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային հնարավոր համագործակցության հեռանկարները, հատկապես տարածաշրջանի երկրների խորհրդարաննների միջեւ, խոսեցին հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-իրանական եւ հայ-վրացական հարաբերությունների մասին:
Հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Յուլյա Բլեզիուսը պատրաստակամություն հայտնեց շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հիմնադրամի եւ հանձնաժողովի միջեւ՝ համատեղ անցկացնելու խորհրդարանական լսումներ:
Քննարկվեցին հիմնադրամի եւ հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ նախագահը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատ...