Տպել
25.07.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց սփյուռքահայ երիտասարդների հետ
1 / 5

Հուլիսի 25-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: 

Ողջունելով ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ բարձր է գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին ճանաչելու իրենց հայրենիքը:

Երիտասարդների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձավ արտագաղթի կանխմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրին:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը երիտասարդներին ուղղեց իր բարեմաղթանքները՝ ցանկություն հայտնելով, որ ապագայում նրանք դառնան կայացած մարդիկ, որակյալ մասնագետներ եւ պիտանի լինեն իրենց հայրենիքին:

ԱԺ փոխնախագահը լուսանկարվեց սփյուռքահայ երիտասարդների հետ: