Տպել
06.09.2013
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

 Սեպտեմբերի 6-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Ծրագրերի ազգային պատասխանատու Ծովինար Արեւյանին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանին եւ կազմակերպության իրավաբան Գեւորգ Հայրապետյանին:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը տեղեկացրեց, որ այցի նպատակն է քննարկել լրատվական դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը եւ անհրաժեշտության պարագայում աջակցել փորձագիտական խորհրդատվությամբ:

 Հանդիպման մասնակիցները նշեցին, որ տասը տարի առաջ ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքը բարեփոխման կարիք ունի: Ըստ նրանց՝   ի հայտ են եկել նոր էլեկտրոնային տեխնոլոգիաներ, որոնց վերաբերյալ դրույթներ չկան օրենքում,   առկա են հակասություններ այլ օրենքների հետ, մեծ չափերի են հասնում տեղեկատվության համար գանձվող պետական տուրքերը  եւ     այլն:

 Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի օրենքի նախագծի մշակմամբ:
 
 

      


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...