Տպել
10.09.2013
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին դանիացի գործընկերների հետ
1 / 1

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենի, պատգամավոր Միքայել Յենսենի եւ մի խումբ դանիացի լրագրողների հետ:

Ողջունելով հյուրերին ` ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը օգտակար համարեց նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հիմք են երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա հարաբերությունները զարգացնելու համար:

Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահի խնդրանքով հայ խորհրդարանականները իրենց տեսակետները ներկայացրին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փաստեցին, որ Մաքսային միությանը միանալու հետ զուգընթաց, Հայաստանը շահագրգիռ է խորացնել հարաբերությունները նաեւ Եվրոպական միության հետ եւ նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ հայ խորհրդարանականները նշեցին, որ իրենց տեսակետը այս հարցում համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես Մինսկի խմբում համանախագահող երկրների դիրքորոշմանը: ԱԺ պատգամավորները խոսեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններից:

Հանդիպմանը կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության խորացումը եւ ակտիվացումը, ինչպես նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


10.09.2013
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրինագծերի քննարկմանն անցնելը՝ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրաց...

10.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դանիայի խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դանիաjի խորհրդարանական պատվիրակությանը` եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է խթանել քաղաքական երկխոսությունը Դանիայի հետ եւ համոզմունք հայտնեց, որ...