Տպել
10.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դանիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 5

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դանիաjի խորհրդարանական պատվիրակությանը` եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է խթանել քաղաքական երկխոսությունը Դանիայի հետ եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները կնպաստեն երկկողմ կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Այս համատեքստում անհրաժեշտ համարվեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց դանիացի խորհրդարանականների եւ լրագրողների այցը Արցախ: «Ուրախ եմ, որ այցելել եք Լեռնային Ղարաբաղ: Վստահ եմ, որ այցը լավ հնարավորություն ընձեռեց անմիջականորեն ծանոթանալու Ղարաբաղյան հակամարտության խնդրի էությանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ Արցախի իշխանությունների տեսակետներին»,-նշեց ԱԺ նախագահը: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը, եւ մեր երկիրը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ եղանակով կարգավորման իր որդեգրված սկզբունքին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում` հիմնված ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց,որ այցելության օրերին ունեցել են մի շարք կարեւոր հանդիպումներ եւ հետաքրքիր քննարկումներ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի աշխուժացումը, երկկողմ շփումները եւ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով: Հյուրերի խնդրանքով Աժ նախագահը անդրադարձավ ԵՄ-Հայաստան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրությանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվել է շահերի համադրման սկզբունքով եւ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական Միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


10.09.2013
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրինագծերի քննարկմանն անցնելը՝ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրաց...

10.09.2013
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին դանիացի գործընկերների հետ
Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Հանսենի, պատգամավոր Միքայել Յենսենի եւ մի խումբ դանիացի լրագրողների հետ: Ողջունելով հյուրերին ` ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը օգտակար համարե...