Տպել
11.09.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսի, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության եւ ԱԼԴԵ (Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների դաշինք) խմբի անդամներ Խոսե Մարիա Էքստեբարիայի եւ Դենիս Բադրեի հետ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի հյուրերի հետ քննարկեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակը, նշելով, որ չնայած ծագած որոշակի խնդիրների՝ մեր երկիրը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցությունը եւ երկխոսության շարունակականությունը տարբեր ուղղություններով, եւ Հայաստանը ցանկություն ունի մասնակցել Վիլնյուսի գագաթաժողովին: Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ պետք է լինեն հավասարակշռված եւ բալանսավորված: Նրա համոզմամբ՝ չպիտի մոռանալ, որ Հայաստանը ունի Լեռնային Ղարաբաղի խնդիր, ինչը հայ ժողովրդի համար կենսական հարց է, եւ այս առումով մեր երկիրը փոխզիջումների գնալ չի կարող: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենը հաշվի առնելով՝ մենք պիտի կարողանանք ճիշտ կառուցել հարաբերությունները եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջկուսակցական համագործակցությանը վերաբերող հարցեր:


11.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիին
«Խորը վշտով տեղեկացա Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ: Դժվարին այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու եղբայրական զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ավտ...

11.09.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամներ Խոսե-Մարի Էտչեբարիայի եւ Դենիս Բադրեի հետ: Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովն արդյունավետ համագործակցում է տարբեր միջազգ...

11.09.2013
Հանդիպում Հայաստան- Գերմանիա բարեկամական խմբի անդամների հետ
Սեպտեմբերի 11-ին Հայաստան - Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեի եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ բարեկամական խմբի անդամ Վահան Հովհաննիսյանը: Արտակ Դավթյանը, ողջունելով հյո...

11.09.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված հարցերը: Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը շարունակեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխ...