Տպել
11.09.2013
Հանդիպում Հայաստան- Գերմանիա բարեկամական խմբի անդամների հետ
1 / 1

Սեպտեմբերի 11-ին Հայաստան - Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեի եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ բարեկամական խմբի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց իր հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելելու համար եւ հույս հայտնեց, որ Հայաստանից նրանք կմեկնեն դրական տպավորություններով:

ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն, բարձր գնահատելով հայ-գերմանական բարեկամությունն ու համագործակցությունը, կարեւորեց երկու երկրների խորհրդարանների անդամների փոխադարձ այցելությունները, բարեկամական խմբերի շփումներն ու սերտ գործակցությունը:

Հյուրերի խնդրանքով ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային հիմնախնդիրները: Պատգամավորը խոսեց եվրաինտեգրման գործընթացի, արտաքին քաղաքական զարգացումների մասին:

Բարեկամության խմբի անդամները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ կարեւորելով հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական, կրթական բնագավառներում: