Սեպտեմբերի 11-ին Հայաստան - Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեի եւ «Համբուրգեր աբենդբլաթ» թերթի քաղաքական մասի խմբագիր Կրիստիան Ունգերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ բարեկամական խմբի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց իր հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելելու համար եւ հույս հայտնեց, որ Հայաստանից նրանք կմեկնեն դրական տպավորություններով:
ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն, բարձր գնահատելով հայ-գերմանական բարեկամությունն ու համագործակցությունը, կարեւորեց երկու երկրների խորհրդարանների անդամների փոխադարձ այցելությունները, բարեկամական խմբերի շփումներն ու սերտ գործակցությունը:
Հյուրերի խնդրանքով ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային հիմնախնդիրները: Պատգամավորը խոսեց եվրաինտեգրման գործընթացի, արտաքին քաղաքական զարգացումների մասին:
Բարեկամության խմբի անդամները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ կարեւորելով հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական, կրթական բնագավառներում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիին
«Խորը վշտով տեղեկացա Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ: Դժվարին այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու եղբայրական զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ավտ...
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամներ Խոսե-Մարի Էտչեբարիայի եւ Դենիս Բադրեի հետ: Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովն արդյունավետ համագործակցում է տարբեր միջազգ...
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված հարցերը: Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը շարունակեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխ...
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսի, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության եւ ԱԼԴԵ (Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների դաշինք) խմբի անդ...