Տպել
10.10.2013
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հոկտեմբերի 10-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության հետ:

Հյուրերի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է շարունակել երկխոսությունը Եվրոպական միության հետ այն հիմնարար բարեփոխումների շրջանակում, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք է կատարվել: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Վիլնյուսում հնարավոր կլինի Հայաստանի հետ ստորագրել քաղաքական փաստաթուղթ, որը հնարավորություն կտա շարունակելու Եվրոպական միության, եվրոպական հանրության հետ երկխոսությունը: Կողմերը քննարկեցին, թե ինչպիսի բովանդակություն կարող է ունենալ ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ փաստաթուղթը կարող է ներառել կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող դրույթներ:

Կողմերը քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:


10.10.2013
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի պատվիրակության հետ
Հոկտեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնա...

10.10.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Lիտվայի խորհրդարանի պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության հետ: Տիկին Նաղդալյանը, ողջունելով լիտվացի հյուրերին, անդրադարձավ հայ-լիտվական բարեկամությանը, երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, անկախության համար մ...