Տպել
10.10.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Lիտվայի խորհրդարանի պատվիրակության հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության հետ:

Տիկին Նաղդալյանը, ողջունելով լիտվացի հյուրերին, անդրադարձավ հայ-լիտվական բարեկամությանը, երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, անկախության համար մղած պայքարին: ԱԺ փոխնախագահը փաստեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ հետագայում մշտապես աջակցել է Հայաստանին Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում: Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ՝ Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամական խմբի ստեղծումը վկայում է երկու ժողովուրդների համերաշխության, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու մասին:

Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Գեդիմինաս Կիրկիլասի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, երկրի եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ ՄՄ անդամակցության հետ կապված խնդիրները: Տիկին Նաղդալյանը կարեւորեց Եվրոպական միության հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Գեդիմինաս Կիրկիլասը խոսեց Եվրոպական միությունում Լիտվայի նախագահության, այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի եւ առաջիկայում կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովի մասին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...