Տպել
10.10.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Lիտվայի խորհրդարանի պատվիրակության հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության հետ:

Տիկին Նաղդալյանը, ողջունելով լիտվացի հյուրերին, անդրադարձավ հայ-լիտվական բարեկամությանը, երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, անկախության համար մղած պայքարին: ԱԺ փոխնախագահը փաստեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ հետագայում մշտապես աջակցել է Հայաստանին Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում: Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ՝ Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամական խմբի ստեղծումը վկայում է երկու ժողովուրդների համերաշխության, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու մասին:

Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Գեդիմինաս Կիրկիլասի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, երկրի եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ ՄՄ անդամակցության հետ կապված խնդիրները: Տիկին Նաղդալյանը կարեւորեց Եվրոպական միության հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Գեդիմինաս Կիրկիլասը խոսեց Եվրոպական միությունում Լիտվայի նախագահության, այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի եւ առաջիկայում կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովի մասին:


10.10.2013
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի պատվիրակության հետ
Հոկտեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնա...

10.10.2013
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 10-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության հետ: Հյուրերի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարու...