Հոկտեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ այցելությունները մեծապես նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը կարեւորեց բարեկամական երկրի՝ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանականները քննարկեցին հայ-գերմանական գիտակրթական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզեն անդրադարձավ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին, որը Հայաստանում գործում է 1998թ.-ից: Բունդեսթագի պատգամավորը կարեւորեց, որ ծրագիրը հայաստանցի ուսանողներին Գերմանիայի Բունդեսթագում փորձառություն անցնելու հնարավորություն է տալիս :
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ առաջիկայում գերմանացի ուսանողները եւս հնարավորություն կունենան այդ ծրագրի շրջանակներում այցելելու Հայաստանի խորհրդարան:
Հայ խորհրդարանականները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու կրթական այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն հայ-գերմանական կապերի զարգացմանը եւ խորացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...