Տպել
11.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահին
1 / 2

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ հայ-լատվիական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչին մեծապես նպաստում են բարձրաստիճան փոխադարձ այցելությունները, երկկողմ հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցության ծավալման համար: Հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը: «Ուրախ եմ, որ նորից Երեւան եք այցելել մեր մայրաքաղաքի՝ այս անգամ 2795-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով եւ կարեւոր է, որ երկուստեք պատրաստակամություն կա էլ ավելի ընդլայնելու եւ գործնական հիմքերի վրա դնելու Երեւանի ու Ռիգայի միջեւ ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Նա ողջունեց գործընկեր քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կապերի ընդլայնումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցությունը եւ նշեց, որ իրենց այցի նպատակն է առավել ամրապնդել եւ խորացնել Ռիգայի եւ Երեւանի միջեւ առկա ջերմ հարաբերությունները եւ համագործակցությունը: Նիլ Ուշակովը ԱԺ նախագահին տեղեկացրեց, որ մտադիր են Ռիգայում կազմակերպել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կիրականացվի Երեւան-Ռիգա չվերթը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության, առեւտրատնտեսական կապերի խորացման համար:



11.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ
«Խորը ցավով տեղեկացանք հայտնի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան մասին: Իր սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ եւ անմնացորդ նվիրումով նա անջնջելի հետք է թողել Եվրոպական ժողովրդական կուսակցության գաղափարների եւ սկզբունքների ամրդապնդման, կուսակցութ...