Տպել
11.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ

«Խորը ցավով տեղեկացանք հայտնի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան մասին:

Իր սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ եւ անմնացորդ նվիրումով նա անջնջելի հետք է թողել Եվրոպական ժողովրդական կուսակցության գաղափարների եւ սկզբունքների ամրդապնդման, կուսակցության կայացման գործում:

Քաղաքական իր հարուստ կենսափորձով Վիլֆրիդ Մարտենսը մեծ հեղինակություն էր վայելում Եվրոպայի քաղաքական լայն շրջանակներում թե որպես պետական եւ թե քաղաքական գործիչ:

Հայաստանը մեծապես կարեւորում է Վիլֆրիդ Մարտենսի անձնական ներդրումը Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ամրապնդման եւ սերտացման գործում:

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վիլֆրիդ Մարտենսի հարազատներին եւ մերձավորներին, Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` անդառնալի կորստի կապակցությամբ»:


11.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահին
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ հայ-լատվիական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչին մեծապես նպաստում են բարձրաստիճան փոխադարձ այցելությու...