Տպել
12.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին
1 / 6

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  բարձր գնահատեց  Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում: Նա կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը` նշելով, որ առկա են բոլոր նախադրյալները հարաբերությունների զարգացման եւ  կոնկրետ ծրագրերի իրականացման համար:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Աբրահամյանը ներկայացրեց  Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի  կատարած աշխատանքը եւ հետագա անելիքները  եւ նշեց, որ կազմակերպությունը  ամենատարածված հասարակական եւ ազգային կառույցներից  մեկն է եւ իր մասնակցությունն եւ ներդրումն ունի  ազգային- հասարակական տարբեր հարցերում: Նա նույնպես կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի եւ կներկայացնի  փոխգործակցության ծրագրեր: Արա Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցները շատ են կարեւորում երիտասարդության դերը եւ  հայ երիտասարդությանը համախմբելուն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացնում: