Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում: Նա կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը` նշելով, որ առկա են բոլոր նախադրյալները հարաբերությունների զարգացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Աբրահամյանը ներկայացրեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կատարած աշխատանքը եւ հետագա անելիքները եւ նշեց, որ կազմակերպությունը ամենատարածված հասարակական եւ ազգային կառույցներից մեկն է եւ իր մասնակցությունն եւ ներդրումն ունի ազգային- հասարակական տարբեր հարցերում: Նա նույնպես կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի եւ կներկայացնի փոխգործակցության ծրագրեր: Արա Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցները շատ են կարեւորում երիտասարդության դերը եւ հայ երիտասարդությանը համախմբելուն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացնում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին ելույթ կ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին
Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մ...