Տպել
12.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին
1 / 6

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  բարձր գնահատեց  Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում: Նա կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը` նշելով, որ առկա են բոլոր նախադրյալները հարաբերությունների զարգացման եւ  կոնկրետ ծրագրերի իրականացման համար:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Աբրահամյանը ներկայացրեց  Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի  կատարած աշխատանքը եւ հետագա անելիքները  եւ նշեց, որ կազմակերպությունը  ամենատարածված հասարակական եւ ազգային կառույցներից  մեկն է եւ իր մասնակցությունն եւ ներդրումն ունի  ազգային- հասարակական տարբեր հարցերում: Նա նույնպես կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի եւ կներկայացնի  փոխգործակցության ծրագրեր: Արա Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցները շատ են կարեւորում երիտասարդության դերը եւ  հայ երիտասարդությանը համախմբելուն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացնում:


 


12.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի  Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին  ելույթ կ...

12.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին
Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մ...