Տպել
21.12.2012
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ հերթական եւ դեկտեմբերի 17-ի արտահերթ նստաշրջանների աշխատանքների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ հերթական նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2012 թվականի սեպտեմբերի 10-ին եւ ավարտվել 2012 թվականի դեկտեմբերի 6-ին: Գումարվել է նաեւ մեկ արտահերթ նստաշրջան դեկտեմբերի 17-ին:

Հաշվետու ժամանակաշրջանում Ազգային ժողովն ընդունել է 87 օրենք, որոնցից 3-ը «մայր» օրենքներ են, իսկ 84-ը՝ փոփոխություններ եւ լրացումներ արդեն գործող օրենքներում:

Ընդունված օրենքներից 3-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն են, 84-ի հեղինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընդունված օրենքներից 5-ի գլխադասային հանձնաժողով է հանդիսացել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 36-ինը` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, 1-ինը` գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, 1-ինը` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, 34-ինը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, 6-ինը` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը, 1-ինը` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, 2-ինը` առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը:

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի գլխադասային են հանդիսացել բոլոր մշտական հանձնաժողովները:

Ընդունվել է 82 որոշում, որոնցից 22-ը նորմատիվային, իսկ 60-ը լոկալ: Վավերացվել է Հայաստանի Հանրապետության 14 միջազգային պայմանագիր:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ 27 օրինագիծ:

Մեկ օրենսդրական նախաձեռնություն քննարկվել եւ մերժվել է Ազգային ժողովի կողմից:

Ազգային ժողովի հինգերորդ գումարման նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 96 հարց:

Շրջանառության մեջ են գտնվում 113 օրենսդրական նախագծեր, որոնք դեռեւս նստաշրջանների օրակարգ չեն ընդգրկվել:

Ազգային ժողովն ի գիտություն է ընդունել նաեւ 5 ծրագիր եւ հաղորդում: