Տպել
17.10.2013
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Հոկտեմբերի 17-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկե ց «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Օրենքի նախագծով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող՝ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ներկայացված՝ հաշվարկվող տարվան նախորդող, բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

Մինչ այդ դոտացիաների հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ վիճակագրական մարմինների կողմից ներկայացված մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու ԱԺ նստաշրջանի եւ հոկտեմբերի 21-24-ի քառօրյա նիստերի օրակարգում: