Տպել
17.10.2013
Մամլո ասուլիս ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
1 / 2

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 17-ին հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրին Խորվաթիայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքները:

Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ՝ տարեկան նստաշրջանի օրակարգում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր են եղել. քննարկվել են 17 զեկույցներ եւ ընդունվել են 7 բանաձեւեր: Առանցքային թեմաները հիմնականում եղել են Սիրիայի եւ Աֆղանստանի հիմնախնդիրները, եւ համապատասխաՆ բանաձեւերում խնդիր է դրվել շարունակելու հումանիտար աջակցությունն ու խաղաղության հաստատումը այդ երկրներում:

ԱԺ պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ակտիվորեն են մասնակցել նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր 5 հանձնաժողովների աշխատանքներին եւ տարբեր առաջարկներ ներկայացրել: Մասնավորապես բարձրաձայնել են այլատյացության եւ ռասիզմի սերմանման դեմ ուղղված միջոցառումների կիրառման խնդիրը, Սիրիայում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների, անմեղ մարդկանց, մասնավորապես հայկական համայնքի անվտանգության ապահովման հարցերը, առաջարկել են, որ սիրիական խնդրի հետ կապված ՆԱՏՕ-ի բանաձեւը համահունչ լինի ՄԱԿ-ի բանաձեւին, բացառվի արտաքին միջամտությունը, քանզի ճգնաժամի կարգավորումը բացառապես սիրիական ժողովրդի խնդիրն է: Թեւան Պողոսյանի տեղեկացմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանականները պարտադիր չէին համարում, որ իրենց ընդունած բանաձեւը համապատասխանի ՄԱԿ-ի բանաձեւին այն հիմնավորմամբ, որ իրենց որոշումներ իրենք պայմանավորում են իրենց շահերով եւ ոչ թե ՄԱԿ-ի բանաձեւով:

Ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցերին՝ Կորյուն Նահապետյանը հավաստիացրեց, որ ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի համագործակցությունը շարունակական է լինելու եւ այն չի հակասում ինտեգրման հարցում մեր երկրի որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու նպատակներին: Նա տեղեկացրեց նաեւ, որ խորհրդարանական ձեւաչափով ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրեր են իրականացվել եւ դեռ կիրականացվեն՝ մասնավորապես հիշեցնելով, որ հունիսի 16-19-ը Ազգային ժողովի 6 պատգամավորներ եւ աշխատակազմի երեք աշխատակիցներ մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ի՝ Բրյուսելում կազմակերպած խորհրդարանական վերապատրաստման ծրագրին, որը վերաբերում էր ՆԱՏՕ ԽՎ-ի կառուցվածքին, իրականացվող ընդհանուր եւ տարածաշրջանային քաղաքականությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, իսկ հուլիսի 1-3-ը ինքը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ճանաչողական ծրագրին՝ կազմակերպության քաղաքականության ու կառուցվածքի մասին հիմնավոր տեղեկություններ ստանալու նպատակով:


12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...