Տպել
21.10.2013
«Բաց դաս» ծրագրի հյուրերը թիվ 170 ավագ դպրոցի աշակերտներն էին
1 / 2

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողով այցելած Երեւանի թիվ 170 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում ներկա գտնվեցին խորհրդարանի նիստին, այնուհետեւ հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ:

Հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դպրոցականներին ծանոթացրեց խորհրդարանի աշխատանքին, նրա օրինաստեղծ գործունեությանը, պատմեց 12 մշտական հանձնաժողովների աշխատանքների մասին՝ մանրամասնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը:

Արտակ Դավթյանը պատասխանեց նաեւ աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ոլորտին:

Աշակերտուհի Մերի Սարգսյանին հետաքրքրում էր՝ կատարվելու են արդյոք փոփոխություններ ավագ դպրոցի կրթական համակարգում: Ըստ Արտակ Դավթյանի՝ կրթությունը անընդհատ զարգացման մեջ է եւ ոլորտում կատարվող փոփոխությունները պետք է միտված լինեն կրթության որակի բարձրացմանը: Հանձաժողովի նախագահը նշեց, որ փոփոխությունների հիմնական նպատակը Բոլոնիայի համաձայնագրի կրթական տարածքներում հանրակրթական դպրոցների ավարտական վկայականների ճանաչումն է:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը աշակերտներին հորդորեց շատ ժամանակ հատկացնել սովորելուն, քանզի գիտելիքը հաջողությունների բանալին է: