Տպել
23.10.2013
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանի մամուլի ասուլիսը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 14-17-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին: Պարոն Մարգարյանը, ներկայացնելով նիստի օրակարգը, նշեց, որ ելույթ է ունեցել «ՍԾՏՀ ԽՎ-ի դերը Սեւծովյան տարածաշրջանում երկրների համագործակցության ամրապնդման գործում. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով: Նիստում քննարկվել է նաեւ դեկտեմբերին Վրաստանում գումարվելիք ՍԾՏՀ ԽՎ 42-րդ լիագումար նիստի օրակարգին առնչվող հարցեր: Նա տեղեկացրեց, որ ինքը միաձայն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում հայ պատգամավորի թեկնածությունն առաջարկել էր Ռուսատանի պատվիրակության ներկայացուցիչը: Իր ընտրությունը Հովհաննես Մարգարյանը կարեւորում է այն իմաստով, որ դա արտահերթ ձայնի իրավունք եւ որոշ քննարկումների ժամանակ հանձնաժողովներում նախագահելու հնարավորություն է տալիս: Պարոն Մարգարյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ակտիվացնի խորհրդարանական դիվանագիտության իր հնարավորությունները: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների արտգործնախարարները Հայաստանի նախագահությամբ կհանդիպեն Երեւանում եւ կքննարկեն տնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: