Տպել
27.10.2013
Հիշատակի օր
1 / 13

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգում՝ Երվանդ Քոչարի կերտած հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Արարողությանը ներկա էին նաեւ զոհված պետական գործիչների հարազատները: Ներկաները ծաղիկներ դրեցին ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի,  Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: 

Ռիմա Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին, բոլոր ներկաներին, որ հերթական անգամ հավաքվել են` հարգելու նահատակների հիշատակը, եւ որ այդ արարողությունը դարձել է ավանդույթ: Տիկին Դեմիճյանը հույս հայտնեց, որ այս ավանդույթը կփոխանցվի սերնդից սերունդ եւ կվկայի այն մասին, որ հոկտեմբերի 27-ը չունի վաղեմության ժամկետ, միշտ հիշվելու է եւ չի ներվելու: