Տպել
29.10.2013
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ի նիստում քննարկեց եւ որոշեց նոյեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի եւ «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` Եվրոպական միության ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության եւ ՀՀ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության ներազդեցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում» թեմայով: Նշվեց, որ լսումները կանցկացվեն «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ, աշխատանքին կմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատվական խումբը:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին ընթացակարգային մի շարք հարցեր եւս: