Նոյեմբերի 6-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ կառավարության կողմից ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ «գենդեր» սահմանումը տրվել է՝ հիմքում ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային օրենքը, որն ընդունվել է 2005 թ. միջպառլամենտական 26-րդ նիստում: Ըստ այդմ՝ գենդերը կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակարգ է, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը եւ այլն: Պարոն Բերիկյանը նշեց, որ Ազգային ժողովի կողմից 2013 թ. մայիսի 20-ին ընդունված օրենքը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ դրանից բխող այլ իրավական ակտերին, մասնավորապես ՀՀ Ընտանեկան օրենսգքրին եւ «ՀՀ կրթության մասին» օրենքին:
Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները եւ ոլորտի պատասխանատուները անդրադարձան օրինագծի վիճահարույց կետերին:
Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ հանձնաժողովը պատրաստ է օրենքի «գենդեր, գենդերային» սահմանումներում որոշակի փոփոխություններ առաջարկել: Օրենքին դեմ արտահայտվողները խոստացան գրավոր առաջարկներ եւ դիտողություններ ներկայացնել հանձնաժողովին եւ կառավարությանը:
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 6-ին Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպեցին Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի անդամների հետ: Երիտասարդական խորհրդարանի նախագահող Մարտին Մովսիսյանը տեղեկացրեց, որ հանդիպման նպատակը երիտասարդական երկու կառույցների միջեւ համագործակցության հաստատ...
Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 6-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ամփոփելով հանձնաժողովի 23-րդ նիստի աշխատանքը, ն...
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձաժողովի նիստում
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը ամփոփեց 2014 թ-ի պետական բյուջեն: Քննարկվեցին 2014 թ. պետական բյուջեում` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից արվելիք առաջարկները: Որոշվեց սահմանված ժամկետում ներկայացնել բյուջեի առ...
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը
Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հարգարժան Նիկոլայ Իվանի, Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի հարգելի մասնակ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը, նրանց ներգրավվածու...