Նոյեմբերի 6-ին Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպեցին Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի անդամների հետ:
Երիտասարդական խորհրդարանի նախագահող Մարտին Մովսիսյանը տեղեկացրեց, որ հանդիպման նպատակը երիտասարդական երկու կառույցների միջեւ համագործակցության հաստատումն է եւ երիտասարդությանը հուզող խնդիրների բարձրաձայնումը:
Երիտասարդական խորհրդարանի եւ Երիտասարդական ենթահանձնաժողովի անդամները միմյանց ներկայացրին իրենց գործունեության ոլորտները եւ գործառույթները, անդրադարձան հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին եւ դրանց վերաբերյալ արձագանքներին:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան հանրապետության որոշ բուհերում վարձավճարների բարձրացման վերաբերյալ որոշմանը եւ սոցիալապես անապահով ուսանողներին տրվող արտոնություններին:
Քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 6-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ամփոփելով հանձնաժողովի 23-րդ նիստի աշխատանքը, ն...
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձաժողովի նիստում
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը ամփոփեց 2014 թ-ի պետական բյուջեն: Քննարկվեցին 2014 թ. պետական բյուջեում` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից արվելիք առաջարկները: Որոշվեց սահմանված ժամկետում ներկայացնել բյուջեի առ...
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը
Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հարգարժան Նիկոլայ Իվանի, Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի հարգելի մասնակ...
Աշխատանքային հանդիպում հանձնաժողովում
Նոյեմբերի 6-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ կառավարության կողմից ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը, նրանց ներգրավվածու...