14.11.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ արդյունավետ համագործակցության շարունակականությունը:
Անդրեյ Սորոկինը նույնպես կարեւորեց ԵԱՀԿ-ՀՀ Ազգային ժողով համագործակցությունը եւ ԱԺ նախագահին ներկայացրեց փոխգործակցությանը վերաբերող մի շարք ծրագրեր եւ ուղղություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս:
14.11.2013
Ազգային ժողովը ավարտեց բյուջետային քննարկումները
Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցի քննարկումը տեղի ունեցան քվեարկություններ. խորհրդարանը վավերացրեց 2013 թ. հուլիսի 19-ին ստորագրված «ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության...

Բաց դաս Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովը «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր «Ոսկե նուռ» արվեստի բարձրագույն դպրոցի սաներին: Երեխաները պատկանում էին տարիքային տարբեր խմբերի, եւ նրանցից մի քանիսը Ազգային ժողովի ամենափոքրիկ հյուրերն էին: Արվեստի դպրոցի սաների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշա...