Տպել
21.11.2013
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
1 / 3

Նոյեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:

Արտակ Զաքարյանը օրենսդիր մարմնի աշխատանքներին եւ խորհրդարանական դիվանագիտությանը ծանոթանալու տեսանկյունից կարեւորեց նմանօրինակ հանդիպումները: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին ու այդ ասպարեզում կատարվող քայլերին: Ըստ Արտակ Զաքարյանի՝ խորհդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիք է երկրի առանցքային խնդիրներն արտաքին աշխարհին ներկայացնելու համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ապագա արեւելագետներին հանգամանորեն ներկայացրեց միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների գործունեությունն ու աշխատանքային առանձնահատկությունները:

Արտակ Զաքարյանը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը:

Որոշվեց նման հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...