Տպել
21.11.2013
Տեսաֆիլմի շնորհանդես խորհրդարանում
1 / 6

Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի կողմից ներկայացված գրական տեսաֆիլմի շնորհանդես, որի հիմքում Վիլյամ Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքն է: Շնորհանդեսին ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ,  ԱԺ աշխատակազմի անդամներ, արվեստի գործիչներ, լրագրողներ: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր Նադյա Անտոնյանը նշեց, որ տեսաֆիլմը նպատակ ունի գեղարվեստի ուժով փառաբանելու ոսկեղենիկ հայոց լեզուն, ներկայացնելու հայ ազգի ինքնությունը:

Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ հայոց լեզվի պահպանությանն ուղղված նախաձեռնությունների համար :

ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը, ողջունելով Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադրի եւ երիտասարդական կենտրոնի սաների ծավալած հայապահպան եւ լեզվաքարոզչական գործունեությունը, կարեւորեց նման ծրագրերը եւ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ տեսաֆիլմի ստեղծմանը, ինչպես նաեւ ասմունքի մանկապատանեկան հանրապետական փառատոնին աջակցելու համար:

Կենտրոնի հայապահպան գործունեությունը ողջունեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վիլյամ Սարոյանի «Հայերեն չեմ խոսում, բայց մտածում եմ հայերեն» խոսքերը մեջբերելով՝ Գալուստ Սահակյանը կարեւորեց լեզվի անաղարտությանն ու հայերեն լեզվամտածողության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները:

Միջոցառման ընթացքում  ասմունքեցին կենտրոնի սաները:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...