Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի կողմից ներկայացված գրական տեսաֆիլմի շնորհանդես, որի հիմքում Վիլյամ Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքն է: Շնորհանդեսին ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի անդամներ, արվեստի գործիչներ, լրագրողներ: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր Նադյա Անտոնյանը նշեց, որ տեսաֆիլմը նպատակ ունի գեղարվեստի ուժով փառաբանելու ոսկեղենիկ հայոց լեզուն, ներկայացնելու հայ ազգի ինքնությունը:
Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ հայոց լեզվի պահպանությանն ուղղված նախաձեռնությունների համար :
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադրի եւ երիտասարդական կենտրոնի սաների ծավալած հայապահպան եւ լեզվաքարոզչական գործունեությունը, կարեւորեց նման ծրագրերը եւ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ տեսաֆիլմի ստեղծմանը, ինչպես նաեւ ասմունքի մանկապատանեկան հանրապետական փառատոնին աջակցելու համար:
Կենտրոնի հայապահպան գործունեությունը ողջունեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վիլյամ Սարոյանի «Հայերեն չեմ խոսում, բայց մտածում եմ հայերեն» խոսքերը մեջբերելով՝ Գալուստ Սահակյանը կարեւորեց լեզվի անաղարտությանն ու հայերեն լեզվամտածողության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները:
Միջոցառման ընթացքում ասմունքեցին կենտրոնի սաները:
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Ուրուգվայ: ՈւԱՀ Գլխավոր ասամբլեայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին ու պ...
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 21-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի հետ: Նա տարածաշրջան է այցելել փաստահավաք առաքելությամբ՝ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
Նոյեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Արտակ Զաքարյանը օրենսդիր մարմնի աշխատանքներին եւ խորհրդարանական դիվանագիտությանը ծանոթանալու տեսանկյունից կարեւորեց նմանօրինակ ...