Տպել
04.12.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 8

Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը քվեարկության դրեց նաեւ «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխող քաղաքական կոալիցիան դեմ է քվեարկելու նախագծին: Քվեարկության արդյունքում ԱԺ հայտարարության նախագիծը չընդունվեց:

ԱԺ պատգամավորները ողջունեցին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովում գտնվող եւ նիստերի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց իր խմբակցության հարցապնդումը, որը, ըստ հարցապնդման, վերաբերում է համակարգված, համատարած կոռուպցիային: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները եւ սեփական վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է: Ներկայացնելով հարցապնդման մեջ արձանագրված իրողությունները եւ փաստերը՝ խմբակցության ղեկավարը հետաքրքրվեց, թե ինչու հարցապնդման մեջ արձանագրված համակարգային կոռուպցիայի ընդհանրական պատկերը եւ մեջբերված առանձին դեպքերը չեն դարձել կառավարության քննարկման առարկա եւ ինչու որեւէ քայլ չի ձեռնարկվել մեղավորներին պատժելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով հարցապնդման վերաբերյալ կառավարության պատասխանը, նշեց, որ հարցապնդման մեջ ներկայացված հարցերը կառավարության իրավասությունների շրջանակում չեն: Ըստ նախարարի՝ դրանց մի մասը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, մյուս մասը՝ տեղական ինքնակառավարմանը, ուստի հարցերը պետք է ուղղվեն այդ մարմիններին: ՀՀ կառավարությունը համամիտ չէ հարցապնդման մեջ արտահայտված գնահատականներին ու կարծիքին:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը վերադարձնելու դեպքում պետական տուրքը չվերադարձնելու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու պահից մատուցվող ծառայությունները: Ըստ հիմնական զեկուցողի՝ մինչեւ 20000 դրամ պետական տուրքը չվերադարձնելու վերաբերյալ դրույթը կկրճատի վճռաբեկ դատարան մուտք գործող բազմաթիվ անհիմն դիմումների քանակը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Օրինագծի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության ղեկավարը ճիշտ չհամարեց պետական տուրքը չվերադարձնելու վերաբերյալ դրույթի ամրագրումը եւ կարծիք հայտնեց, որ օրինագծով կառավարությունը փորձում է վճռաբեկ դատարանի պետական տուրքի սահմանման միջոցով իրականացնել հարկահավաք: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված օրինագծին:

Եզրափակիչ ելույթում Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար: Նախարարն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին եւ տվեց պարզաբանումներ:

ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեցին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով եւ երրորդ ընթերցմամբ քննարկեցին «Վարչական դատավարության օրենսգիրքը»՝ կից փաթեթով:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխան տեղի ունեցավ:


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...