Տպել
04.06.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. հունիսի 7-9-ի ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվ ել են 9 օրինագծեր: ԱԺ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 22 հարց, միջազգային 9 պայմանագիր:

Խորհրդակցության  մասնակիցները քննարկեցին հունիսի 17-19-ը Երեւանում անցկացվելիք Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովին առնչվող կազմակերպական հարցեր:

Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի հունիսի 7-ի ԱԺ նիստում: