Տպել
07.12.2013
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Գյումրի
1 / 6

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավոր Նաիրա Կարապետյանը եւ Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն եւ բարեկամության խմբի անդամներն այցելեցին Գյումրի։

Հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող «Անմեղ զոհերին եւ բարեգութ սրտերին» հուշարձանին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին հազարավոր անմեղ զոհերի հիշատակը։

Գյումրու Յոթ վերք եկեղեցու հոգեւորականները կատարեցին հոգեհանգստի կարգ։