Տպել
13.12.2013
Աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Առաքելության ղեկավարի եւ ՀՀ ԱԺ կին պատգամավորների միջեւ
1 / 3

Դեկտեմբերի 13-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատգամավորներ Շուշան Պետրոսյանը եւ Ռուզաննա Մուրադյանը հանդիպեցին ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Առաքելության ղեկավարի Քերեն Հիլիարդի հետ:
Քերեն Հիլիարդը կին պատգամավորներին ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Առաքելության ռազմավարությունը, գործունեության ուղղությունները եւ առաջնահերթությունները: Առաքելության ղեկավարը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանը ներառվել է այն 20 երկրների շարքում, որոնց ԱՄՆ աջակցելու է գիտության զարգացման ոլորտում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա համագործակցության ուղղությունները, նաեւ կանանց դերի եւ դիրքի բարձրացմանն ուղղված ծրագրերը՝ ներառելով քաղաքական, կուսակցական, ՏԻՄ հարթակները: Պատգամավորները կարեւորեցին նշված ուղղությունները եւ արեցին առաջարկություններ ծրագրի զարգացման ուղղությամբ՝ մատնանշելով կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտները:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորեց ՀՀ ԱԺ աջակցման ծրագիրը, որն իրագործվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից, եւ այդ ծրագրի շրջանակներում խորհրդարանական կանանց համագործակցությունը, նրանց ներուժի համախմբումը ներկուսակցական խնդիրների լուծման ուղղությամբ: