Տպել
16.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` հոր մահվան կապակցությամբ

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Այս դժվարին պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը եւ մեր զորակցությունը հայտնում Սարգսյանների ընտանիքին»: