Տպել
23.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին

«Մեծարգո պարոն Չեքիջյան, սիրելի մաեստրո,

Ընդունեք անկեղծ եւ ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան հոբելյանի` 85-ամյակի  առթիվ:

Ձեր կյանքն ու բեղմնավոր գործունեությունը  խորհրդանշում են ստեղծագործական մի ընդգրկուն ժամանակաշրջան, որի ընթացքում հավատարմորեն ծառայում եք երգչախմբային արվեստին ու երաժշտությանը:  Ավելի քան կես դար Դուք ղեկավարում եք Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, որն իր կատարողական ինքնատիպ արվեստով եւ  հարուստ երգացանկով, ազգային ավանդույթներին հավատարմությամբ դարձել է Հայաստանի այցեքարտը ողջ աշխարհում: Վաղուց արդեն երգչախումբն ու Ձեր անունը հոմանիշներ են, իսկ ձեր մասնակցությամբ յուրաքանչյուր համերգ իսկական տոն է  երաժշտության ու երգավեստի երկրպագուների ու սիրահարների համար:

 Ձեր բազմամյա գործունեության ընթացքում Դուք  դաստիարակել եք արվեստագետների մի ամբողջ սերունդ եւ  հսկայական ավանդ ներդրել հայկական մշակույթի զարգացման ու տարածման գործում:  Շատ ուրախ եմ, որ այդ շնորհակալ առաքելությունը շարունակում եք նաեւ այսօր:

Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, առողջություն, երկար կյանք եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»:

  
 


23.12.2013
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված ՀՀ Նախագահի առարկությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում...

23.12.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ
Դեկտեմբերի 23-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս,...