Տպել
24.12.2013
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի նիստը
1 / 1

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի նիստը: Օրակարգում ներառված էր երկու հարց: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի համահեղինակ Տիգրան Սարդարյանը ներկայացրեց ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Ըստ օրինագծի հեղինակների՝ հեծանվորդների եւ մոպեդների վարորդների անվտանգությունն ապահովելու համար պետք է կարգավորել օրենսդրական դաշտը եւ խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի եւ ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա երթեւեկելու իրավունքը զիջել հեծանիվներին եւ մոպեդներին:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց Արմեն Օհանյանը: Ըստ օրինագծի հեղինակի՝ մինչեւ 27 տարեկան գիտությունների թեկնածուն կամ դոկտորը պիտի մասնակցեն եռամսյա դասընթացների, ստանան որակավորում՝ համապատասխան ռազմական մասնագիտության ձեռքբերման նպատակով: Արդյունքում նրանք ավելի արդյունավետ կօգտագործեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, քան շարքային լինելու պարագայում:

Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին օրինագծերը եւ ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: