Տպել
30.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եվ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եվ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Վոլգոգրադում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների  կապակցությամբ,  որի  հետեւանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:

Խորհրդարանի ղեկավարը  Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից  խորին ցավակցություն է հայտնել  Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին ցանկացել շուտափույթ ապաքինում: