Տպել
11.06.2004
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիայի այցը Հայաստան

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիան եւ հանձնաժողովի քարտուղար Դավիդ Չուպինան Հայաստան կժամանեն հունիսի 11-ին: Նույն օրը նախատեսված են հանդիպումներ Հայաստանում ԵԽ անդամ երկրների դեսպանների, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի եւ միջազգային կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հունիսի 11-ի ծրագիրը կազմակերպում է ԵԽԽՎ գրասենյակը:

Հունիսի 12-ին հանդիպումները նախատեսված են Ազգային ժողովում` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԺ արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամների հետ, ՀՀԿ, ՕԵԿ,ՀՅԴ, «Արդարություն», «Ազգային միաբանություն», ՄԱԿ խմբակցությունների եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամների հետ:           

Հունիսի 13-ին պատվիրակությունը կմեկնի Վանաձոր:

Հունիսի 14-ին նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարանի, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի,
ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի, Ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողովի անդամների, ԿԸՀ-ի նախագահ Գեւորգ Ազարյանի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Հունիսի 15-ին պատվիրակությունը կմեկնի Երեւանից: