Տպել
09.06.2004
Հանդիպում խորհրդարանում

Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Պիտեր Նիկոլաուսին:

Հանդիպման ընթացքում լիակատար փոխըմբռնումի մթնոլորտում քննարկվեցին փախստականների հիմնախնդիրների լուծմանն առնչվող հարցերը: Պարոն Նիկոլաուսը նշեց, որ ինքը շատ բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը փախստականների հիմնահարցերին, որի հիմքում օրենսդրությունն է, իբրեւ կարեւորագույն օղակ է փախստականների հիմնահարցերի լուծման համար: Նա խորհրդարանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց` կարեւորելով օրենսդիրների ներդրումը:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը փախստականների հիմնահարցերից կարեւորեց նրանց իրավական պաշտպանվածությունը, բնակարաններով ու աշխատանքով ապահովման անհրաժեշտությունը, 2005 թ. կսկսվի 5 միլիոն դոլար արժեքով ծրագիրը, որով կոալիցիոն կառավարությունը նախատեսում է փախստականների բնակարանային խնդիրները լուծել: Այդ գործընթացում կարեւորեց միջազգային ու հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Նշվեց, որ փախստականների հիմնահարցերի լուծման անհրաժեշտությունից ելնելով ԱԺ նախագահին կից ստեղծվել է փասխստականների եւ տեղահանվածների հիմնահարցերով խորհուրդ,  որն արդեն ակտիվ համագործակցում է այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: