Տպել
19.02.2014
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհրդարանում էին դպրոցականները
1 / 9

Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թ. ի վեր նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա առթիվ Երեւանի մի շարք դպրոցների աշակերտներ գրքեր նվիրելու հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթը բերել էին խորհրդարան: Դպրոցականները շրջեցին Ազգային ժողովի շենքում, եղան նիստերի դահլիճում, գրքեր նվիրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի ներկայացուցիչներին:

Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին՝ ԱԺ նախագահը կարեւորեց նման նախաձեռնությունները եւ այցերը խորհրդարան: Նրա համոզմամբ՝ նման այցերի ու շփումների շնորհիվ ապագա սերնդի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ավելի մոտիկից ծանոթանալու ԱԺ-ին ու նրա աշխատանքներին: Պարոն Աբրահամյանը հորդորեց երեխաներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, զինվել գիտելիքներով եւ պետության համար դառնալ պիտանի քաղաքացի:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ երեխաներին օրենսդիր մարմնի աշխատանքներին մոտիկից ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար: Դպրոցահասակ երեխաների շրջանում սերը դեպի հայ գրականությունն ու պոեզիան վերականգնելու գործում նա բարձր գնահատեց ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի դերը:

Օրվա խորհրդին համահունչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դպրոցականներին նվիրեց «Նարեկացու հետ» հանրագիտակը՝ հույս հայտնելով, որ հայ մեծ բանաստեղծ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու գործերը ներկայացնող այս ձեռնարկը նրանց համար ուղեցույց կդառնա կյանքում:


19.02.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Փետրվարի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հիմնական զեկուցող...

19.02.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկանսի հետ: Հանդ...